Մենք դա կընկալենք որպես ոչ բարեկամական քայլ և համապատասխան կերպով կարձագանքենք․ Ալիևը՝ ՀՀ սպառազինության մասին

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլար արժողությամբ հայկական տեխնիկա, այդ տեխնիկայի մի մասը վերցրել ենք և  ցուցադրել «Պատերազմի գավաթի» այգում։ Հարցն այն է, թե որտեղի՞ց աղքատ Հայաստանին նման գումար։ Որտեղի՞ց են այս վարկերը: Այս վարկերը մարվու՞մ են, թե՞ ոչ։ Թե՞ դրանք դուրս են գրվել։ Եթե ​​այս վարկերը չլինեին, ապա ես միանգամայն վստահ եմ, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի անհրաժեշտությունը չէր լինի»,- այս մասին ապրիլի 12-ին այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

 

Ադրբեջանի բռնապետի խոսքով, եթե Հայաստանին սպառազինության համար այդքան զգալի միջոցներ չհատկացվեին, ապա Երևանը «գլուխ կխոնարհեր և համաձայնության կգնար» Բաքվի հետ։ 

 

«Հետևաբար, եթե գումար հատկացվի Հայաստանին զինելու համար, մենք դա կընկալենք որպես ոչ բարեկամական քայլ և համապատասխան կերպով կարձագանքենք», - ընդգծել է Իլհամ Ալիևը։

Քաղաքականություն

Պատահարներ