Մոտ օրերս կրկին կբանակցեմ Պուտինի և Զելենսկիի հետ. Մակրոն

  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ մոտ օրերս պլանավորում Է նոր հեռախոսազրույցներ վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ապրիլի 13-ին այդ մասին նա հայտնել Է France 2 հեռուստաալիքի եթերում:

 

«Մոտ օերերս ես կրկին հեռախոսով կբանակցեմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել Է Մակրոնը, որն այժմ երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն Է քվեարկության դրել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում:

Նաեւ Մակրոնը հայտարարել Է, որ գործադրում Է բոլոր ջանքերն՝ Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման եւ այնետղ խաղաղության վերականգնման համար: Ըստ որում նա չի համաձայնվել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքին, թե Ուկրաինայում տեղի ունեցողն իրեն «ցեղասպանություն» Է թվում՛ «Անհրաժեշտ Է այսօր շատ զգույշ լինել տերմինների հարցում, որովհետեւ խոսքը եղբայրական ժողովուրդների (ռուս եւ ուկրաինացի – ծանոթ. խմբ.) մասին Է»,- ասել Է Մակրոնը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին:

 

«Ես ցանկանում եմ այսուհետեւ Էլ փորձել դադարեցնել այդ հակամարտությունը եւ վերականգնել խաղաղությունը: Չեմ կարծում, թե բառերի Էսկալացիան ծառայում Է այդ նպատակին»,- նշել Է Ֆրանսիայի ղեկավարը:

 

 Ապրիլի 12-ին Բայդենը լրագրողներին հայտարարել Է, թե Ուկրաինայի իրադարձություններն իրեն «ցեղասպանություն» են թվում, ըստ որում նա հավելել Է, որ տեղի ունեցողի գնահատականը պետք Է տան իրավաբանները:

Մակրոնը փետրվարի 7-ին այցելել Է Մոսկվա՝ ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցությունների համար: Հաջորդ օրը Ֆրանսիայի ղեկավարը եղել Է Կիեւում: Մոսկվայում երկխոսությունից հետո Մակրոնը եւ Պուտինը կանոնավոր հիման վրա վարում են հեռախոսազրույցներ: Վերջին շաբաթներին դրանց թիվը հասնում Է իննի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Քաղաքականություն

Պատահարներ