Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվում են առցանց. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի մասին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
 

Դիվանագետի խոսքով՝ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ շարունակվում են։
 

«Դրանք անցկացվում են առցանց», - ասաց նա:
 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինան հեռացել է Ստամբուլի պայմանավորվածություններից, ինչի պատճառով բանակցային գործընթացը կանգ է առել։
 

Երկրի ղեկավարը նաեւ նշել է, որ ուկրաինական կողմը կրկին փոխել է իր բանակցային դիրքորոշումը։

Քաղաքականություն

Պատահարներ