Թեհրանը հերքել է բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Ռուսաստանին զենք մատակարարելու մասին

Իրանական կողմը հերքում է բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները այն մասին, թե իբր իրանական զենք է մատակարարվել Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ դրանք օգտագործելու համար։ Համապատասխան հայտարարությունն այսօր հրապարակվել է Լոնդոնում Իրանի դեսպանատան կողմից։
 

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների միջև կապ ցույց տալու փորձը, ինչպես նաև այս համատեքստում Իրանի հիշատակումը ոչ պրոֆեսիոնալ և անընդունելի քայլ է», - գրել է ներկայացուցչությունը Twitter-ում։ Միաժամանակ, դեսպանատունը ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն անվանել է «անիրական ու անհիմն»։
 

Ավելի վաղ մի շարք բրիտանական լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել Իրաքի և Իրանի կողմից իբր զենքի, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգերի՝ Ռուսաստան մատակարարման մասին՝ Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ օգտագործելու համար։
 Բաղդադը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը։

Քաղաքականություն

Պատահարներ