ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավելի քան 1000 ուկրաինացի ծովային հետևակի զինվորական է գերի հանձնվել

ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Մարիուպոլում ծովային հետևակայիններ են գերի հանձնվել:

 

«Մարիուպոլ քաղաքի Իլյիչի անվան մետալուրգիական կոմբինատի շրջանում Ռուսաստանի զինված ուժերի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միլիցիայի ստորաբաժանումների հաջող հարձակողական գործողությունների արդյունքում զենքը կամավոր վայր է դրել և գերի հանձնվել ծովային հետևակի 36-րդ բրիգադի 1026 ուկրաինացի զինծառայող»,-ասել է գեներալը, փոխանցում է Sputnik-ը։ 

 

Նրա խոսքով՝ հանձնվածների թվում 162 սպա կա և 47 կին զինծառայող։

 

Կոնաշենկովն ավելացրել է, որ ծովային հետևակի 36-րդ բրիգադի 151 վիրավոր զինծառայողի տեղում առաջնային բուժօգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրանց բոլորին հասցրել են Մարիուպոլի քաղաքային հիվանդանոց։

Համառուսաստանյան պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) օպերատորը նկարահանել է հանձնվածներին։

 

«Ամեն երրորդը վիրավոր է, ամեն տասներորդը՝ ծանր վիրավոր»,–հայտնել է Սլադկովը։

 

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 49–րդ օրը։

 

Քաղաքականություն

Պատահարներ