ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես պատերազմից մի քանի օր հետո եմ իմացել, որ բանակում սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր կա». Փաշինյան

Ազգային ժողովում «ՔՊ» խմբակցության պատգամավորՀովիկ Աղազարյանը չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման հետ, որ կարող էինք կանգնեցնել պատերազմը, բայց կունենայինք այս նույն արդյունքը` առանց զոհերի: 

 

Աղազարյանը վարչապետին հարցրեց` արդյոք անհրաժեշտ մակարդակով է ուսումնասիրվել մեր բացթողումները որոշ տեղերում նաև սխալները` պատերազմական իրողությունների ժամանակ, և արդյոք մենք անհրաժեշտ մակարդակով ենք պատրաստվում հավանական անցանկալի իրողություններին:

 

«Ես պատերազմի մեկնարկից մի քանի օր հետո եմ իմացել, որ բանակում սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր կա»: Այս մասին` ի պատասխան Աղազարյանի հարցի ասաց ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ