ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ աջակցություն է ցուցաբերել Հայաստանն Արցախին. Մհեր Գրիգորյան

 Այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում ունեցած իր ելույթում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից 44-օրյա պատերազմից հետո Արցախին հատկացված սոցիալական աջակցությունները։ Նա նշեց, որ 2020 թվականից սկսած և ողջ 2021 թվականի ընթացքում իրականացվել է ավելի քան 2 տասնյակ միջոցառում՝ 136 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով։ Գումարից 120 միլիարդը հատկացվել է 2021 թվականի ընթացքում, նշեց Գրիգորյանը։ 

 

Արցախում երաշխավորվել է արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժածների անվճար բուժօգնությունը և սպասարկումը։ 2021 թվականի ողջ ընթացքում ապահովվել են անվճար ուղևորափոխադրումներ Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ, որի համար միայն 2021 թվականին հատկացվել է 175 միլիոն դրամ։ Կառավարությունը միանվագ 68 000 դրամ է հատկացրել Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց և հավելյալ 15 000 դրամ՝ ՀՀ-ում անշարժ գույք չունենալու պարագայում։ Բյուջեն 7,3 միլիարդ դրամ է կազմել, օգտվել է 100 000 քաղաքացի։ Աջակցություն է տրամադրվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների բնակիչներին։ Տրամադրվել է 300 000 դրամ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ 35 000 մարդ օգտվել է ծրագրից։ 250 000 դրամ է ստացել յուրաքանչյուր այն ընտանիքի անդամ, որ Արցախում հրետակոծության հետևանքով տունն է կորցրել։ Բյուջեն 1,3 միլիարդ է, 5388 մարդ օգտվել է ծրագրից։ Հյուրընկալ ընտանքիների համար գործել է 2 ծրագիր։ Այս դեպքում Հայաստանում ամեն հյուրընկալած ստացել է 35, իսկ Արցախում՝ 45 000 դրամի աջակցություն։ 30 000 դրամ են ստացել յուրաքանչյուր չափահաս բնակչի համար՝ հյուրատները։ Ամանորյա 20 000 դրամանոց աջակցություն է ստացել Արցախի նախադպրոցահասակ բնակչությունը։ 2020-2021 թվականի առաջին ուստարվա վարձի ամբողջական տրամադրում է եղել այն ուսանողներին, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին, կամ եթե ծնողը կամ ամուսինն է մասնակցել։
 

Քաղաքականություն

Պատահարներ