Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, թե ինչպիսի լուծման է կողմ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունում

Իրանը կողմ է ռուս-ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ընթացքում: 

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր սա երկու երկրների ԱԳ նախարարների երկրորդ հեռախոսազրույցն է: 

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամի արմատներին՝ Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանն աջակցում է ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական բոլոր ջանքերին։

Քաղաքականություն

Պատահարներ