Կիևի հետ բանակցությունների համար դա հիանալի վայր է․ Պեսկովը՝ բանակցությունների նոր փուլի մասին

Մոսկվայի և Կիևի միջև դեմ առ դեմ բանակցությունների նոր փուլերի մասին դեռևս ըմբռնում չկա, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 

«Ոչ, դեռ ոչինչ չկա», - ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
 

Պեսկովի խոսքով՝ ՌԴ-ն Բելառուսը Ուկրաինայի հետ բանակցելու հիանալի վայր է համարում, սակայն այս դեպքում կարևոր է նաև Կիևի կարծիքը։

«Մեր տեսանկյունից Բելառուսը, իհարկե, հիանալի վայր կլիներ բանակցությունների համար, բայց դուք գիտեք, որ դրա համար դեռևս անհրաժեշտ է ուկրաինական կողմի տեսակետը», - ասել է նա։ 

Քաղաքականություն

Պատահարներ