ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի կազմում կա միայն մեկ ապագա՝ ցեղասպանություն

Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ այլևս նշաձողեր չկան, կան կարմիր գծեր և այդ կարմիր գծերի խախտումը կբերի պարզապես ողբերգության, ուրիշ՝ ոչնչի, որովհետև Ադրբեջանի կազմում Արցախը միայն մեկ ապագա ունի՝ ցեղասպանություն:
 

«Խոսելով ընդհանրապես Արցախի կարգավիճակի, տարբեր նշաձողերի մասին՝ պետք է նշել, որ մենք այլևս նշաձող չունենք, ունենք կարմիր գծեր և այդ կարմիր գծերի խախտումը կբերի պարզապես ողբերգության, ուրիշ՝ ոչնչի, որովհետև Ադրբեջանի կազմում Արցախը միայն մեկ ապագա ունի՝ ցեղասպանություն, հայրենիքը կորցնելու ենք։ 

Նման ապագա, իսկապես, ունենք»,- նշեց Բաբայանը՝ ընդգծելով, որ Արցախի կորստից հետո Հայաստանի Հանրապետության գոյությունը վճարված է լինելու, չի լինելու ՀՀ, ժամանակի խնդիր է լինելու, շատ շուտ այդ հարցը կարգավորվելու է՝ ի վնաս հայ ժողովրդի։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ