ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մեր պատմությունն անարժան ձևով փակելու իրավունք չունենք. Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունը

 Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու։ Այս մասին Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

 

«Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական պատմական և բարոյական ողբերգություն՝ հայոց պետականության և հայ ժողովրդի համար։ Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել՝ մեր ազատության և անկախության համար։ Մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք»,- հայտարարեց Թովմասյանը։

 

ԱՀ ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհվածների հիշատակը։ Թովմասյանը հայտարարեց, որ բոլորիս համար պարզ է, որ նրանք զոհվել են հանուն Արցախի, հանուն ՀՀ-ի, հայ ժողովրդի գոյատևման։

Քաղաքականություն

Պատահարներ