Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների չորրորդ փոխանակման մասին

Ուկրաինայի իշխանությունները ռազմագերիների փոխանակման արդյունքում վերադարձրել են 30 գերի ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ 

Մասնավորապես, ինչպես նշել է Վերեշչուկը, հայրենիք են վերադարձել 22 ուկրաինացի զինվորական և ութ քաղաքացիական անձ։ 

«Նախագահ Զելենսկու հրամանով այսօր տեղի է ունեցել ռազմագերիների հերթական՝ չորրորդ փոխանակումը։ Փոխանակվել է հինգ սպա և 17 զինծառայող։ Նաև ազատ է արձակվել ութ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ կին»,- ասել է Վերեշչուկը։

Քաղաքականություն

Պատահարներ