«Նիկո՛լ, դու իմացի՛ր, ամեն օր ու ամեն ժամ գալու ենք քո հետևից»․ Իշխան Սաղաթելյան

 «Դիմադրություն» շարժումը քիչ առաջ երթով հասավ Հանրապետության հրապարակ։ «Նիկո՛լ, դու իմացի՛ր, ամեն օր ու ամեն ժամ գալու ենք քո հետևից»,- Կառավարության շենքի մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ 

«Դու այսուհետ ժողովրդին նայելու ես ոստիկանական պատնեշի ու փշալարերի հետևից։ Դու Հայաստանում որևէ հենարան չունես, բացի էս ոստիկանական ուժերից։ Իմացիր քեզ հաշված օրեր են մնացել»,- նշեց նա։

 

Հիշեցնենք, որ ընդդիմության անհնազանդության ակցիաները մեկնարկել են ապրիլի երկրորդ կեսից: Մասնավորապես, ապրիլի 17-ին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ իրենց պայքարին, իսկ ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց փողոցային պայքարի մեկնարկի մասին։

Քաղաքականություն

Պատահարներ