Վրաստանում ցորենի պաշարները փաստացի սպառված են

Վրաստանում ցորենի պաշարները փաստացի սպառված են, եւ աղացներն առաջիկա օրերին կդադարեցնեն աշխատանքը, քանի որ երկիրը սկսել է ակտիվորեն ներկրել ալյուրը: Այս մասին հայտարարել է Վրաստանի հացահատիկի եւ ալյուրի արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լեւան Սիլագավան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Նա հավելել է, որ վրացական գործող օրենսդրության համաձայն ալյուրի ներկրման հարկը զրոյական է, իսկ ցորենի հարկը լողացող է և այսօր կազմում է 120 դոլար 1 տոննայի համար։ Սիլագավայի խոսքով ՝ ՄԱԿ-ը երկրներին խորհուրդ է տալիս առնվազն երկամսյա ցորենի պաշարներ պահել ։ Վրաստանը տարեկան սպառում է մինչեւ 650 հազար տոննա ցորեն։ Հանրապետությունն ինքն իրեն ապահովում է միայն 15 տոկոսով։ Մնացածը ներմուծումն է, որի 90 տոկոսից ավելին բաժին է ընկնում ՌԴ-ին ։

Քաղաքականություն

Պատահարներ