Խոշոր ավտովթար Սևանում․ կա 7 վիրավոր

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59.5 կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Mercedes C մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

 

 

Քաղաքականություն