Արտակարգ դեպք Երևանում. ծառը կոտրվել ու ընկել է կայանված ավտոմեքենայի վրա

Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտոմեքենայի վրա: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ; Փրկարարները թաղապետարանի աշխատակիցների հետ ավտոմեքենայի վրայից հեռացրին կոտրված ծառը: Թե ով է փոխհատուցելու քաղաքացուն պատճառված վնասը, ինչպես միշտ այդ հարցը մնում է օդից կախված: Բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Քաղաքականություն