Աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն․ քաղաքապետ

Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը. շուտով կտեղադրվեն եւս մի քանիսը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ 

 

«Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ եւ աղբը թափել միայն սահմանված վայրերում», – հայտնել է նա։ 

 

Սարգսյանը նշել է նաև, որ վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացած տեսահոլովակի գործողության հասցեն հայտնաբերվել է և կենցաղային աղբը մոտակա ջրատարը թափող քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն: 

 

«Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն», – հայտնել է նա։

Քաղաքականություն