Երևանում սրճարանի 21-ամյա մատուցողուհին դանակահարել է 30–ամյա կնոջը. Shamshyan. com

Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այդ օրը՝ ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հենրիկ Սալոյանը ծառայություն կատարելիս են լինում, երբ Արամի փողոցում նկատում են, որ անօգնական մի կին ընկած է գետնին և արնաքամում է:

 

Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերում դեղատուփը և տեղում առաջին օգնություն են ցուցաբերում դանակահարված կնոջը, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Արդեն տեղում բժիշկները արագ վիրավորին տեղափոխում են վիրահատարան ու փրկում նրա կյանքը: 

 

Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդուհի Ռ.-ն է, իսկ նրան նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել է իր հետ վիճաբանության մեջ մտած Երևանի բնակիչ, 21-ամյա Սվետլանա Ղ.-ն: Վերջինս ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերալիզորների կողմից հայտնաբերվում ու մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման է ենթարկվում, որից հետո ձերբակալվում է: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը աշխատում է  Երևանում գործող «Էվ Դրինգ Հաուս» սրճարանում՝ որպես  մատուցող: 

Քաղաքականություն