Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է․ մանրամասներ՝ Գլինկայի փողոցի պայթյունից

Ինչպես քիչ առաջ հայտնել էինք Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, այսօր տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 5 անձ է տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։ 

 

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ հիվանդանոց տեղափոխված 5 քաղաքացիների վիճակն էլ ծայրահեղ ծանր է։ 

 

 

«Նրանցից մեկի կյանքին վտանգ է սպառնում, քաղաքացին 65 տոկոսի չափով այրվածքներ ունի։ Մյուս քաղաքացիներն էլ այրվածքներ ունեն, նաև մեծ քանակությամբ ծուխ են շնչել։ Բոլորը վերակենդանացման բաժանմունքում են»,- հավելեց Խաչատրյանը։

 

Բժիշկները պայքարում են նրանց առողջական վիճակը կայունացնելու համար։ Խաչատրյանի փոխանցմամբ՝ ամեն ինչ արվում է՝ տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար։

 

Քաղաքականություն