Արտակարգ դեպք. մեղուն խայթել է վարորդին, նա էլ կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արշավիր Պողոսյանը իր վարած Chevrolet Pickup մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մետր առաջ ընթանալով՝ բախվել ծառին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Նրան ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, և մոտեցրել են Եղեգնաձորի հիվանդանցի շտապօգնության ավտոմեքենային։ 

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։  

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է այն, որ երբ վարորդը մեքենան վարելիս է եղել, մեղուն խայթել է նրան։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ