Դանիայի ամենամեծ ռազմական օդային միջոցառումը չեղարկվել է․ հայտնի է պատճառը

Դանիայի ավիաշոուն, որը պետք է տեղի ունենար հունիսի 9-ին, չեղյալ է հայտարարվել գումար խնայելու համար և հետաձգվել մինչև 2025 թվականը, հաղորդում են Դանիայի զինված ուժերը և TV2-ը։


Հաղորդվում է, որ միջոցառման անցկացմանը սպասում էր ավելի քան 100 հազար հանդիսատես։


Ինչպես նշում է հեռուստաալիքը, դանիական ավիաշոուն Դանիայի ամենամեծ ռազմական օդային միջոցառումն է, որին ցամաքում և օդում ցուցադրվում են դանիական տրանսպորտային և մարտական ​​ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև օտարերկրյա ռազմական ինքնաթիռներ։


«Օպերատիվ նպատակներին առաջնահերթություն տալու համար ռազմաօդային ուժերը որոշել են չանցկացնել Դանիայի ավիաշոուն 2024 թվականին: Միջոցառումը հետաձգվել է մինչև 2025 թվականի հունիսի 15-ը»,-ասվում է Դանիայի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ:


Ինչպես նշում է TV2-ը, միջոցառման չեղարկման պատճառն այն է, որ Դանիայի գանձարանը գումար չունի ավիաշոու անցկացնելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ