Ողբերգական դեպք՝ Կոտայքում. տղամարդը աստիճաններով վեր բարձրանալիս վայր է ընկել

Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 26-ին Կոտայի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։ 

Այդ օրը, ժամը 21։50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղից իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով կարճ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Պռոշյան գյուղի բնակիչ՝ 60-ամյա Տիգրան Տ-ն էր, ով նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում իրենց շենքի՝ իրեն պատկանող ալեհավաքը ուղղելու նպատակով փայտե աստիճաններով վեր բարձրանալիս աստիճանից անզգուշաբար վայր է ընկել և ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Քաղաքականություն