Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Վարդան Հ.-ն՝ իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշների և գլխիվայր շրջվել: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Հ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչներ, 81-ամյա Ռազմիկ Ա.-ն, 56-ամյա Մարինե Ա.-ն և 36-ամյա Կարեն Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

 

 Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկ Հենրիկ Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Արթուր Մկրտչյանը: 

 

Վիրավորները տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վարորդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերամբարձ կռունկով դարձի բերեցին նշված ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ կատարող չինական ընկերության ներկայացուցիչները, տեղափոխվեց ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Քաղաքականություն

Պատահարներ