32-ամյա տղամարդը Երևանի բարձրահարկ շենքերից մեկից իրեն ցած է նետել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Սարիբեկյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ հուլիսի  1-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշով: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 05:50-ի սահմաններում շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավան Առինջ շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի: 

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 32-ամյա Ցոլակ Ա.ն էր, ով ինքնասպանություն էր գործել շենքի 7-րդ հարկի շքամուտքից ցած նետվելու միջոցով: 

Քաղաքականություն

Պատահարներ