ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավստրալիայում տեղատարափ անձրևներն ու սաստիկ քամիները՝ փոթորիկների և ջրհեղեղների պատճառ են դարձել

Ավստրալիայում տեղատարափ անձրևներն ու սաստիկ քամիները՝ փոթորիկների և ջրհեղեղների պատճառ են դարձել: Հազարավոր բնակիչների հրամայվել է հեռանալ Ավստրալիայի ամենամեծ քաղաքը՝ հարավ-արևմտյան Սիդնեյից, հորդառատ անձրևների և վնասաբեր քամիների պատճառով, որոնք հարվածում են արևելյան ափին և սպառնում են ջրհեղեղներ մի շարք շրջաններում, հաղորդում է CNN-ը:

 

Եղանակային բյուրոն նախազգուշացրել է հորդառատ անձրևների մասին, որոնք կարող են հանգեցնել ջրհեղեղների և սողանքների արևելյան ափի շրջանի երկայնքով՝ Նյուքասլից մինչև Բեյթմանի ծովածոց Նոր Հարավային Ուելս նահանգում, առաջիկա երկու օրերին սպասվում է, որ անձրևները կուժեղանան:
 

«Մենք այժմ վտանգների ենք բախվում բազմաթիվ ճակատներում՝ հեղեղումներ, գետերի հեղեղումներ և ափամերձ էրոզիա», – ասել է Նոր Հարավային Ուելսի արտակարգ իրավիճակների ծառայությունների նախարար Ստեֆ Քուքը հեռուստատեսային լրատվամիջոցների ճեպազրույցում:
Նա կոչ արեց մարդկանց վերանայել արձակուրդային ճանապարհորդությունները: «Սա կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակ է», – ասել է Քուկը:

 

Քաղաքականություն

Պատահարներ