ՏԵՍԱՆՅՈՒԹ. Յակուտիայում սպորտային խաղի ժամանակ ուժգին քամի է բարձրացել. տուժել է 18 մարդ

Յակուտիայի Բորոգոնցի գյուղի սպորտային խաղերի ժամանակ ուժեղ քամին ավիրել է տաղավարները, կառուցվածքներն ու դեկորացիաները: Միջադեպի հետեւանքով տուժել է 18 մարդ, այդ թվում ՝ երեք երեխա, հայտնել Է հանրապետության ղեկավարը:

 

«Ուժգին քամու հետևանքով Բորոգոնցի գյուղում տեղի է ունեցել էկրանի և սպորտային խաղերի դեկորացիաների քանդում։ Ընդ որում ՝ տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Այժմ նրանց ցուցաբերվում է բոլոր անհրաժեշտ բուժօգնությունը»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

 

Փրկարար ծառայության պետի տեղակալ, օպերատիվ շտաբի ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ մարդիկ աննշան վնասվածքներ են ստացել, կոտրվածքներ ոչ ոք չունի: Նա նշել է, որ վատ եղանակի հետեւանքով մի քանի սյուներ են ընկել, ներկայում վերականգնողական աշխատանքներ են տարվում:

 

Փաստի առթիվ Հանրապետության դատախազությունը ստուգումներ է սկսել։ Դեպքի վայր է մեկնել Ուստ-Ալդանի շրջանի դատախազը։

Քաղաքականություն

Պատահարներ