Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. ուժեղ քամին տապալել է մի քանի հաստաբուն ծառեր. Shamshyan. com

Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աբովյան–Նոր Հաճն ավտոճանապարհի Երևանյան խճուղում հսկայական 2  բարդի արմատից պոկվել և ընկել են, սակայն չեն տապալվել, քանի որ էլեկտրական լարերը պահել են:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan. com-ը,  երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և այս պահին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները և Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի ծառայողները  էլեկտրական սղոցներով մասնատում են ծառը, որպեսզի այն հեռացնեն անվտագ վայր:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Քաղաքականություն

Պատահարներ