ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Խորենացի փողոցում. շենքի տանիքում բռնկված հրդեհը դեռ չի մարվել

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ժամը 16։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում։

Փրկարարներն իրականացնում են տարահանման աշխատանքներ 4-րդ հարկի բնակարաններից։

 

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Քաղաքականություն

Պատահարներ