Տղամարդը ներխուժել է ճամբար և ծեծի ենթարկել երեխաներին․ ՌԴ

 Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում տղամարդը գիշերը մտել է Վոլժանկա մանկական առողջապահական ճամբար։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ լույսերը մարելուց հետո նա բարձրացել է երկրորդ հարկ, արթնացրել երեխաներին, բարձր հայհոյել ու հարվածել նրանցից մի քանիսի դեմքին, հայտնում է Iz.ru-ն։ 

 

Տղամարդուն բերման են ենթարկել մասնավոր անվտանգության ընկերության աշխատակիցները, որոնք պատասխանատու էին ճամբարի հսկողության համար։

 

Պարզվել է, որ նա Ուլյանովսկի 24-ամյա բնակիչ է։ Չճշտված տեղեկությունների համաձայն՝ կասկածյալը հարբած է եղել։  Ուլյանովսկի շրջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է խուլիգանության հոդվածով քրեական գործի հարուցման մասին։

Քաղաքականություն

Պատահարներ