ՀԱՊԿ-ում արտահերթ նիստ է եղել. քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական ​​խորհուրդը այսօր կայացած արտահերթ նիստի ընթացքում  քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի կարգավորման մեխանիզմների հնարավոր ակտիվացման վերաբերյալ առաջարկները։ Այս մասին գրում է ТАССը՝ հղում տալով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։
 

«Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական ​​խորհրդի արտահերթ նիստ՝ ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարության և միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի մասնակցությամբ։ 

 

Խորհրդի անդամները ծայրահեղ մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և քննարկել իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների հնարավոր ներգրավման վերաբերյալ առաջարկները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն