Ջերմուկին հարակից անտառներում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում. ԱԻՆ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15։58-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։
 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

 

Ըստ նախնական տվյալների՝ 4 օջախով այրվում է անտառածածկ տարածք։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Քաղաքականություն