Ջերմուկում ինքնապաշտպանական ջոկատներ են կազմավորվել. համայնքապետ

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը հայտնել է, որ Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ:

 

Ըստ համայնքապետի՝ ջոկատները պատրաստակամություն են հայտնել միանալ դիրքերում կանգնած զինվորներին: 

 

«Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար: Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի և ՊՆ ցուցումներին»,- նշում  է նա:

Քաղաքականություն