Սոթքում այս պահին կրակոցներ չկան․ համայնքապետ

Այս պահին Սոթքում վիճակը համեմատաբար հանգիստ է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Նա թեև հստակ ժամ չի ֆիքսել, սակայն ասել է, որ մոտ մեկ ու կես ժամ է, ինչ վիճակը կայունացել է։
 

«Հիմա գյուղում միայն տղամարդիկ են՝ պատրաստ ամեն պահի պաշտպանության, իհարկե, եթե հարկ լինի։ Իսկ կանայք ու երեխաները երեկվանից համայնքում չեն, տարհանել ենք»,- ասել է Խաչատրյանը։
 

Նրա խոսքով՝ Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներն ու պատուհաններն են վնասվել. «Բայց թե ինչ վնասի մասին է խոսքը, կարող ենք ասել, եթե վաղը խաղաղ լինի ու կարողանանք աշխատանքներ իրականացնել»,- նշել է նա։

Քաղաքականություն