Սպասվում է Պուտինի և Ալիևի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ կունենա Ղրղզստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի ղեկավարների, Հնդկաստանի և Պակիստանի վարչապետների հետ, ասել է պետության ղեկավարի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է Ռիա Նովոստին։ 


«Թվարկեմ առաջնորդներին, որոնց հետ մեր նախագահը կհանդիպի, դրանք են՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդով կրտսերը, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպին»,- ասել է նա լրագրողներին։


«Մենք բանակցություններ կվարենք Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, այնուհետև կլինեն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևը»,- հավելել է նա։

 

 

Քաղաքականություն