ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն՝ 18։00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանագծի իրադրության մասին

Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ 


«Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, բայց կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է»,- նշեց նա։ 


Թորոսյանի խոսքով՝ հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ամբողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։

Քաղաքականություն