Մենք հուսով ենք, որ ՀԱՊԿ առաքելությունը վաղը կժամանի. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի սեպտեմբերի 15-ին։ 

«Մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի արդեն վաղը․․․ Մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ խորհրդում, որոշվել է ուղարկել դիտորդական առաքելություն, և մենք հուսով ենք, որ առաքելությունը վաղն արդեն կժամանի»,-այս մասին Միրզոյանն ասաց Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ։ 

ԱԳ ղեկավարը գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած այս հարձակումը մեծամասամբ խիստ հասցեական դատապարտման է արժանացել միջազգային հանրության կողմից։ «Անշուշտ, մի շարք երկրների ու կազմակերպությունների դեպքում ոչ այնքան հասցեական էին և ուղիղ արձանագրող, որքան մենք կցանկանայինք, բայց աշխատանքները տարվել են և հիմա էլ շարունակվելու են»,- հավելեց նա։

Քաղաքականություն

Պատահարներ