Փաշինյանն ու Ալիևը հաստատել են Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ուզբեկական նախագահության, հաստատել են Սամարղանդում կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը։  Այս մաիսն հայտնում է ՏԱՍՍ–ը, փոխանցելով Ռուսաստանի Դաշնության նախագահի ՇՀԿ հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ հատուկ դեսպան Բախտիյոր Խակիմովի խոսքը։ 

«Ուզբեկստանի նախագահության տվյալներով՝ մինչ այժմ նրանք հաստատել են Սամարղանդ գալու իրենց մտադրությունը»,- ասել է նա: 

ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում։

Քաղաքականություն

Պատահարներ