ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակի համար ինչքան ուզել են, տվել եմ․ քրգործ կա, որովհետև տվածս 10 մլն-ը իրենց են վերցրել․ Փաշինյան

Չի եղել մի դեպք, որ բանակին ինչ-որ մի բան պետք լինի և կառավարությունն ասի, թե փող չկա. այս գործում կառավարության դերը փող տալն է, խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ինձ եկել, ասել են, որ 15 միլիարդ պետք ա, որ բանակում նորմալ սնունդ ապահովվի, ասել եմ՝ կտանք։ եկել, ասել են, թե հարյուր քանի միլիոն դոլար է պետք, որ ինքնաթիռ առնեն, ասել եմ՝ կտանք։ Ասել են, որ արկեր առնելու համար էսքան միլիոն փող ա պետք, ասել եմ՝ կտանք։ Հիմա քրեական գործերով ոմանք դատվում են, որովհետև պարզվում է, թե տված 10 միլիոնը տարել են, իրենց գառաժում 73 թվից պահվող, դուրս գրած սնարյադների վրայից փոշին մաքրել են, բերել, մտցրել են ՊՆ-ի պահեստ», - ասել է վարչապետը՝ նշելով, թե չի ուզում անմեղության կանխավարկածը խախտել։

Քաղաքականություն

Պատահարներ