ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լրագրողուհի Նանե Իսրայելյանը կեղծ լուրեր է տարածել, որոնք օգտագործել են ադրբեջանական ԶԼՄ-ները. Yerkir

Այսօր «Արարատ նյուզ» լրատվամիջոցի լրագրողուհի Նանե Իսրայելյանը, ով բազմիցս աչքի է ընկել ցույցերի ժամանակ սադրանքներով, լուսանկար էր տարածել, որտեղ հայտնում էր, որ ինքը Սյունիքում է, որտեղ ոչ մի պատերազմ էլ չկա, դրանք հեքիաթներ են և այլն: Այս մասին գրում է Yerkir.am-ը։ 

 

Լուսանկարում պարզ երևում է, որ այն արվել է Տավուշում` Ջողազի ջրամբարի և Գավազան լեռան ֆոնին ու ոչ մի առնչություն չունի Գորիսի կամ Սյունիքի հետ:

Բայց պարզվում է, որ լրագրողը ոչ թե գնացել է Տավուշ ու այնտեղից հայտնել, որ Սյունիքում պատերազմ չկա, այլ այդ լուսանկարը արվել է դեռևս 2021 թ. հունվարի վերջին, երբ նա աշխատելիս է եղել Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում: Նա Տավուշ էր այցելել Հ/Ը-ի «Հիմնախնդիր» հաղորդման շրջանակներում, որտեղ էլ արվել է լուսանկարը, իսկ լուսանկարի հատվածում երևացող օպերատորը Երկիր Մեդիայի  նախկին օպերատոր Կարեն Բաղդասարյանն է:

«Արարատ նյուզում» աշխատող Նանեն, «հերքելով» Սյունիքում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերսկսումը, դարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների «աստղը», որոնք իրար հերթ չտալով տարածում են այդ կեղծիքը:

 

Քաղաքականություն

Պատահարներ