ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ բազմություն է հավաքվել Հանրապետության հրապարակում և Բաղրամյան պողոտայում

Ազգային ժողովի շենքի մոտ մեծ թվով մարդիկ են հավաքվել: Բացի դա, ՀՀ կառավարության շենքի մոտ նույնպես բազմություն է հավաքվել: Նրանք բողոքում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից:  Հավաքվածների շարքերում են ինչպես ուղղակի քաղաքացիներ, այնպես էլ ժամկետային զինծառայողների ծնողներ, որոնց որդիները ներկա պահին դիրքերում են։

 

Ըստ թելեգրամյան ալիքների՝ Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարները մտադիր են միանալ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց:

 

Հիշեցնենք, որ ԱԺ-ում  Փաշինյանն այսօր հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։

Քաղաքականություն

Պատահարներ