Ֆրանսիան Թուրքիային արգելել է SOM թևավոր հրիթռներ վաճառել Ադրբեջանին

Ֆրանսիան Թուրքիային արգելել է SOM թևավոր հրիթռներ վաճառել Ադրբեջանին։ Փարիզն իրավունք ունի արգելափակելու մատակարարումները, քանի որ հրթիռների ուժասարքերն արտադրվում են Ֆրանսիայում։ Այդ մասին հայտնում է Re:public of Artsakh ալիքը։ 

Գործարքը, որը կնքվել է մի քանի տարի առաջ, այդպես էլ կյանքի չի կոչվել, չնայած Ադրբեջանի ՄիԳ-29 կործանիչներն արդեն ձևափոխված էին և հարմարեցված SOM-ին։

 

Հարկ է նշել, որ թուրքական Kale Arge ընկերությունը մշակել է SOM հրթիռներին համապատասխան ռեակտիվ շարժիչներ և շուտով կսկսի դրանք մատակարարել Roketsan ընկերությանը՝ Ղրղստանում SOM հրթիռների վրա օգտագործելու համար։ 

 

Ադրբեջանը SOM-ի համար ավելի քան 400 պաշտոնական պատվեր է տվել։

 

Քաղաքականություն