ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, այսօր դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում։ 

 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

 

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները ցույց են տվել ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի տարածքում հրետակոծության հետևանքները։

Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ առաքելության ներկայացուցիչներն այցելել են նաև Սյունիքի մարզ՝ Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ, հրետանային արկով խոցելու հետևանքով, վնասվել է բնակելի տուն։

Քաղաքականություն