Ինչ իրավիճակ է սահմանին. ՊՆ-ն մանրամասնել է

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։
 

«Սեպտեմբերի 17-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Թորոսյանը։
 

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Քաղաքականություն