Կհայտնենք մեր աջակցությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի վաղեմի ընկեր. Նենսի Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտնել է, որ Հայաստանում կայանալիք հանդիպումների ժամանակ իրենք հայտնելու են Միացյալ Նահանգների շարունակական աջակցության մասին:

 

«Կառավարության ղեկավարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անվտանգության պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ մենք կհայտնենք Միացյալ Նահանգների ուժեղ և շարունակական աջակցության մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի վաղեմի ընկեր՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կայուն լուծման համար»,- գրել է նա:
 

Այսօր ավելի վաղ նա գրել էր,- «...Այսօր՝ ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և բռնապետության միջև ընտրության առաջ, և մենք պետք է կրկին ընտրենք ժողովրդավարությունը»:

Քաղաքականություն