Լուսանկարը հեռացվել էր դեռ կես տարի առաջ. Միկա Բադալյան

Այսօր տեղեկություն էր տարածվել, որ  «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհից հեռացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի լուսանկարը։ Այս մասին հայտնում եմ ֆեյսբուքյան օգտատերերը։  Սակայն հայտնի չէ՝ այն նոր է հեռացվել, թե որոշ ժամանակ առաջ։ Քաղաքացիները միայն փաստում են, որ այն հեռաված է։ 

 

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանն էլ էր ֆեյսբուքի իր էջում հայտնել այս մասին։ Ավելի ուշ գրառումը կարծես թե հեռացվել է նրա էջից։ 

 

Օգտատեր Միկա Բադալյանը թելեգրամի իր ալիքում գրում է, որ լուսանկարը կես տարի է չկա, քանի որ նոր գովազդատուներ են հայտնվել և գովազդային վահանակի պաստառը փոխվել է։ 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարներ են հրապարակում Երևանից, որտեղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ նենսի Փելոսիի այցին ընդառաջ մի շարք հատվածներում տեղադրված են ԱՄՆ դրոշները։ Նշենք, որ Փելոսին այսօր պետք է ժամանի Հայաստան։ Այցի ժամանակացույցի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկատվություն չի տրամադրվում։

Քաղաքականություն