Վաղը շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փողոցի կամուրջը

Սեպտեմբերի 18-ին, շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 

 

Հիշեցնենք, որ այս կապուղու դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով, կամուրջը փակվել էր դեռևս օգոստոսի 10-ից: Աշխատանքների ընթացքում ի հայտ եկան մի շարք հավելյալ խնդիրներ, որոնց հայտնաբերումը մինչշինարարական ժամանակահատվածում հնարավոր չէր:

 

Երևանի քաղաքապետարանը որոշեց գնալ խնդիրների հիմնավոր լուծման ճանապարհով, ինչի արդյունքում, սակայն, շինարարական աշխատանքները փոքր-ինչ ձգձգվեցին:

 

 

Պատճառված անհարմարությունների համար հայցելով Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը, ուրախությամբ հայտնում ենք, որ արդեն հիմնանորոգված կամրջով սեպտեմբերի 18-ից երթևեկության բոլոր սահմանափակումները կհանվեն, ինչը, ի թիվս այլոց, էապես կթեթևացնի դեպի Աճառյան փողոց շարժվող տրանսպորտային հոսքը:

Քաղաքականություն