ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերթական թայֆունն է մոտենում Ճապոնիային

Հերթական թայֆունն է մոտենում  Ճապոնիային։ Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները բնակիչները տարհանված են, օդերևութաբանները խոստանում են ռեկորդային քամիներ և հորդառատ անձրևներ։ 

 

Այժմ տարերքներն աստիճանաբար ճանապարհ են անցնում դեպի Կագոսիմա, այնուհետև շարժվում են դեպի երկրի հյուսիս։ Սա սեզոնի 14-րդ թայֆունն է։ Իշխանությունները զգուշացրել են, որ քամու հետևանքով կարող են փլուզվել բնակելի շենքերը և խորհուրդ են տվել մարդկանց անվտանգ ապաստան գտնել:

 

Հիմա էլ որոշ հատվածներում քամու պոռթկումները հասնում են 40 մ/վրկ-ի, կանխատեսվում է, որ տեղումներ կարող են հասնել մինչև 500 մմ։ Ցունամիները դեռ խոստացված չեն, բայց օդերևութաբանները կարծում են, որ անձրևներն ու քամիները կլինեն «ռեկորդային» ուժեղ՝ ավելի ուժեղ, քան «Հինամնորի»  ժամանակ, իսկ ծովի ալիքներն արդեն 14 մ-ից բարձր են:

Քաղաքականություն