«Ես մարդասիրական առաջարկ ունեմ Եվրամիությանը». Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հեգնական հայտարարությունը

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարություն է արել՝ ի պատասխան իր նկատմամբ ԵՄ պատժամիջոցների՝ ուկրաինական պատերազմին իրանական անօդաչու թռչող սարքեր ուղարկելու պատճառով։ Տեղեկատվությունը փոխանցում է mehrnews-ը:

 

Նա նշել է, որ ամերիկացիների և Եվրամիության զայրույթը հասկանալի է.

 

«Ես մարդասիրական առաջարկ ունեմ Եվրամիությանը: Ես նրանց թույլտվություն եմ տալիս աշխարհի բոլոր բանկային հաշիվներից բռնագրավել գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի ունեցվածքն ու օգտագործել դրանք եվրոպացի քաղաքացիների համար ածուխ գնելու համար: Դժվար ձմեռ է առջևում»,- հեգնել է Բաղերին:

Քաղաքականություն

Պատահարներ