ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում սպանել են տաքսու վարորդին, գողացել նրա Maybach-ը

 Մոսկվայում բիզնես դասի տաքսու վարորդին սպանել են իր Maybach մեքենայի համար: Հնցագործը սպանությունից հետո չորս օր վարել է մեքենան, հետո վաճառել: Առավոտյան տաքսու վարորդը գնացել է աշխատանքի, իսկ երեկոյան նրա հետ կապի դուրս գալ չի հաջողվել։ Նրա դին՝ դանակի բազմաթիվ հարվածներով հայտնաբերվել է չորս օր անց։ Հիմնական կասկածյալը 19-ամյա տղա է, նա արդեն կալանավորվել է։ Գործը գտնվում է Քննչական կոմիտեում։

 

Ինչպես հայտնում է տաքսի ծառայության անմիջական ղեկավարը` մահացածը զանգ է ստացել մշտական հաճախորդից, գնացել է պատվերի և կորել կապից: 

Քաղաքականություն

Պատահարներ