Մոսկվան ինքն է ծրագրում «կեղտոտ միջուկային ռումբով» հարձակում. Զելենսկի

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ելույթում ասել է, որ Ռուսաստանի պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ միջուկային ռումբ» օգտագործել, նշան է, որ Մոսկվան ինքն է ծրագրում նման հարձակում, որպեսզի հետո մեղադրի Ուկրաինային։ 

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ևս հերքել էին ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուի պնդումները. «Մեր երեք երկրների պաշտպանության նախարարները զրուցել են ՌԴ պաշտպանության նախարարի հետ։ Հստակ հասկացրել ենք, որ մերժում են ակնհայտ կեղծ պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ ռումբ» կիրառել իր տարածքում»:

Քաղաքականություն

Պատահարներ